Ժողվարչապետ փաշինյանը երեկ մեծ ասուլիս տվեց: Ինչպեսև բոլոր նորմալ մարդիկ, ես չեմ լսել դրան, ուղղակի տեղեկացված եմ ժողվարչապետյան մտքի որոշ թռիչքներից ընկերներիցս և մամուլի հրապարակումներից: Նախ ասեմ, թե որն էր այդ ներկայացման իմաստը:
Ժողվարչապետի ասուլիսն ուղղված էր Վլադիմիր Պուտինին և Հայաստանի ընդդիմադիր դաշտին, որն իշխանության վերահսկողության ներքո չէ:
Սա ուզում էր նրանց փոխանցել հետևյալը՝ ես արդեն գերհզոր եմ, եթե առաջ իմ վերադասները ինձ սատարում էին, ասենք, 100 դոլարի, այժմ ինձ սատարում են միլիոնի կամ միլիարդի, քանզի ես ավարտի չեմ հասցրել իմ կյանքի գործը՝ Սյունիքի օտարումն հօգուտ Թուրանի և Հայաստանի լուծարումը, և ես ունեմ գերհզոր քարտ-բլանշ, ինչ ուզեմ՝ կանեմ:
Եվ փաշինյան նիկոլը խոսեց անկեղծ իր ստրատեգիական ծրագրերի մասին (դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն լինի նախկինի պես, 20 տարուց Հայաստանը կլինի Եվրամիությունում, Զանգեզուրը հանձնում է Միացյալ Նահանգներին և այլն), մնացած հարցերում դիմեց մանիպուլյացիաների և իր սիրած մեթոդին՝ գժությանը (Սամվել Կարապետյանը փչացրել է հայ գյուղացիների սառարանները, հաստոցները, թալանել է և պետք է երկար նստի ու ունեզրկվի:
Կտրիճ Ներսիսյանը Աստծուն չի հավատում և պետք է հեռանա, ինչպես հեռացավ Սերժ Սարգսյանը;: Համեմատում է Զվարթնոցի «արտապատվիրակումը» Զանգեզուրի հետ, այնինչ դրանք համեմատելու բաներ չեն՝ Զվարթնոցով հնարավոր չէ զենք/զինամթերք ու կոկաին հասցնել Ադրբեջան և Միջին Ասիա և այլն):
Բնականաբար, հայ հանրության շարքերում հարցեր են առաջանում, թե երբ կվերջանա այս մղձավանջը, ով է սրա դեմն առնելու, հանրությունը նաև զարմանում է, թե ինչու Ռուսաստանը սրա հարցը չի լուծում:
Եվ այս կապակցությամբ ուզում եմ ասել, որ սրա հարցն արդեն լուծված է, բայց՝ ռուսական ձևով:
Ո՞րն է ռուսական ձևը:
Հայաստանում քչերը գիտեն, իսկ փաշինյան նիկոլն ընդհանրապես չգիտե, քանզի տգետ է և անգրագետ: Բայց հուշեմ ՀՀ ժողվարչապետին և նրա հավատավոր թիմին:
Ռուսները երբեք չեն խառնվում այլոց ներքին գործերին, չեն պարտադրում այլ երկրների ինչ-որ Բոլոնյան համակարգեր, պեդերաստիա, ԼԳԲՏ, ինչ-ինչ արժեքներ և քաղաքական մոդելներ:
Բայց ռուսները հարցերը լուծում են կայծակնային արագությամբ և շատ դաժան, երբ գործը հասնում է իրենց կենսական շահերի վտանգմանը:
Օրինակ, 1979թ. Աֆղանստանում կար փաշինյան նիկոլի պես մի բան՝ պարոն Ամինը, որը խաղեր էր տալիս Արևմուտքի հետ, վերացրեց ԽՍՀՄ դաշնակիցներին այդ երկրում և մտադիր էր 1980-ի ընթացքում ամերիկացիներին հրավիրել իր երկիր:
Իսկ քանի որ ԽՍՀՄ-ը չէր կարող թույլ տալ ամերիկյան բազաներ իր հարավային սահմաններին, պոլիտբյուրոն որոշում ընդունեց՝ փչացնել պարոն Ամինի Նոր տարին և նրա Նոր տարվա խոզի բուդը:
Մի խոսքով, պարոն Ամինը հեռացավ կյանքից, Աֆղանստան մտան սովետական զորքերը, իսկ խոզի բդի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:
1968-ին Արևմուտքը մտավ մեկ այլ սովետական բոստան՝ Չեխոսլովակիա: Մոսկվայում լուռ հետևում էին մինչև…
Հետո Ալեքսանդր Դուբչեկը տեղափոխվեց բանտ, Չեխոսլովակիան դարձի եկավ:
Ավելի սուր և դրամատիկ էր Արևմուտքի ներխուժումը Հունգարիայում 1956-ին, այնտեղ գործը զինված ապստամբության հասավ (ի տարբերություն չեխերի, հունգարացիք գոնե մի քանի անգամ կռվել են կյանքում), և հունգարացիք կոտորվեցին…
Արդեն իսկ մեր աչքերի առաջ Միացյալ Նահանգները ցանկություն հայտնեց տիրանալ ռուսական Ղրիմին և Սևաստոպոլում բանդերականների միջոցով, ռուսները լռեցին տարիներով, սակայն վերջին պահին արեցին այն, ինչ բոլորս տեսանք:
Հիմա մենք տեսնում ենք անվերջ կրկնվող մի պատմական կլիպ՝ ամերիկացիք հաբռգում են իրենց վասալների հետ, դանակը հասցնում են ոսկորին, հետո վասալները պատժվում են դաժանաբար, իսկ ամերիկացիք հեռանում են:
Այժմ Ռուսաստանը լուռ և համեստ հետևում է փաշինյան նիկոլի ու նրա վերադասների կապիկություններին, բայց երբ գործը հասավ կոնկրետ քայլերի, Հայաստանը կունենա մեկ այլ վարչապետ կամ չի ունենա ընդհանրապես:
Ավանսով ողորմի տանք գալիք երկրային պատժի բոլոր պոտենցիալ զոհերի կողքի մեռելներին:
Ամեն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ